Արտեմ Փաթափությանն իր մրցանակը կնվիրի Հայաստանի պատմության թանգարանին

Արտեմ Փաթափությանն իր մրցանակը կնվիրի Հայաստանի պատմության թանգարանին

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա հանդիպում Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր, բժշկագիտության ոլորտի ներկայացուցիչ, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանի հետ, ով իր մրցանակը կնվիրի Հայաստանի պատմության թանգարանին: Այդ մասի հայտնում են Հայաստանի պատմության թանգարանից, հայտնում է Panorama.am-ը։

Արտեմ Փաթափությանը, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ և նախարարության հովանու ներքո հունիսի 13-17-ը Երևանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը։

Միջոցառման նպատակն է փոխգործակցության զարգացումը և գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտումը։

«Գիտության և գործարարության օրերին» կմասնակցեն նաև հայազգի գիտնականներ Ռուբեն Ենիկոլոպովը, Գեորգի Դերլուգյանը, Գարիկ Իսրայելյանը, Դավիթ Բաղդասարյանը, Երվանդ Զորյանը, Արմեն Խերլոփյանը, ինչպես նաև «Թումո»-ի ըհիմնադիր և տնօրեն Մարի Լու Փափազյանը, ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Նոյմեդ ընկերության գլխավոր գիտաշխատող Անի Մարկոսյանը:

Արտեմ Փաթափությանը ծնվել ու մեծացել է հայկական սփյուռքի սրտում՝ Բեյրութում, սովորել հայկական դպրոցում: 1986 թվականին նա տեղափոխվել է ԱՄՆ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---