Գերմանիայի հայոց թեմը դատապարտել է Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքը

Գերմանիայի հայոց թեմը դատապարտել է Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքը

PanARMENIAN.Net - Գերմանիայի Հայոց առաջնորդարանը խստագույնս դատապարտել է հունիսի 9-ի առավոտյան Բեռլինում 29-ամյա երիտասարդի կողմից հետիոտներին վրաերթի ենթարկելու արարքը և իր զորակցությունը հայտնել բոլոր տուժածներին։ Ըստ դեռևս ամբողջականորեն չհաստատված տեղեկությունների, երիտասարդը գերմանաբնակ հայ է՝ Գոռ Հ.։

Տղամարդը մեքենայով, մեծ հավանականությամբ, դիտավորյալ, մխրճվել է մարդկանց բազմության մեջ և վրաերթի ենթարկել հետիոտներին։ Վրաերթի հետևանքով զոհվել է 1 անձ, ծանր ու թեթև մարմնական վնասվածքներ են ստացել մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ դպրոցահասակ երեխաներ։

Ըստ մամուլի հաղորդումների, երիտասարդը հոգեկան խնդիրներ ունի և մեծ հավանականությամբ արարքը գործել է հոգեկան խանգարման վիճակում, գրում է Orer.eu-ն։

«Մերժում ենք նման բնույթի ցանկացած արարք՝ անկախ գործած անձի ազգային-կրոնական պատկանելությունից։ Աղոթում ենք ոճրագործության զոհ դարձած անձի հոգու խաղաղության, ինչպես նաև բոլոր վիրավորվածների շուտափոuյթ ապաքինման և առողջության համար»,- ասվում է Գերմանիայի հայոց թեմի հայտարարության մեջ։

Գերմանիայի Հայոց առաջնորդարանի տվյալներով, արարքը գործած անձը անծանոթ է հայ համայնքին, չկա մեկը, ով ճանաչում է այդ երիտասարդին։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---