Արցախի ԱԱԾ-ն դավաճանության դեպք է բացահայտել․ Զինծառայողը տեղեկություններ է հայտնել $1550 դիմաց

Արցախի ԱԱԾ-ն դավաճանության դեպք է բացահայտել․ Զինծառայողը տեղեկություններ է հայտնել $1550 դիմաց

PanARMENIAN.Net - Արցախի ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության դեպք է բացահայտել։ Արցախի քաղաքացի զինծառայողը 2021-ին, համացանցի միջոցով կապ հաստատելով օտարերկրյա գործակալների հետ, ռազմական բնույթի տեղեկություններ է հայտնել ընդհանուր առմամբ 1550 դոլարի դիմաց, ասվում է Արցախի ԱԱԾ տարածած տեսանյութում։

Քաղաքացի Լ.Գ-ն ձերբակալվել է, տվել է խոստովանական ցուցմունքներ:

ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ քաղաքացի Լ.Գ-ն, հանդիսանալով զինծառայող, 2021-ի հունվար-փետրվարին Facebook սոցցանցի միջոցով կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության կողմից օգտագործվող՝ հայ աղջկա տվյալներով գրանցված օգտահաշվի հետ, որոշ ժամանակ շփվել նրա հետո, այնուհետև ռազմական բնույթի որոշակի տեղեկություններ հայտնել 150 դոլարի դիմաց:

Նույն աղջկա միջնորդությամբ՝ 2021-ի փետրվարից, բջջային հեռախոսի հավելվածի միջոցով շարունակել է շփումը օտարերկրյա հատուկ ծառայության մեկ այլ ներկայացուցչի հետ: Եվ, ծառայության բերումով տիրապետելով ՊԲ N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և այլ տեղեկությունների, օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի առաջադրանքով, 2021-ի մարտ ամսից մինչև 2022-ի մայիս ամիսը, հավաքագրել և բջջային հեռախոսի հավելվածի միջոցով նրան է փոխանցել պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Մասնավորապես, նա տեղեկություններ է հայտնել զորակոչի, զորամասի զրահատեխնիկայի, տրանսպորտային միջոցների, զորամասի պահպանության տակ գտնող մարտական դիրքերի, ՌԴ խաղաղապահ ուժերի վերաբերյալ՝ դրա դիմաց ստանալով ևս 1400 դոլար վարձատրություն՝ այդպիսով վնաս հասցնելով ԱՀ տարածքային անձեռնմխելիությանն ու արտաքին անվտանգությանը։

Փաստի առթիվ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել ԱՀ Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---