Կապառոս. Բոլոր հինգ զգայարաններով կենտրոնացած ենք այս հանդիպման վրա

Կապառոս. Բոլոր հինգ զգայարաններով կենտրոնացած ենք այս հանդիպման վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն Ուկրաինա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ լեհական Լոձում տված հարցազրույցում ասել է, որ բոլոր հինգ զգայարաններով կենտրոնացած ենք այս հանդիպման վրա։

«Շոտլանդիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է։ Մենք բոլոր հինգ զգայարաններով արդեն կենտրոնացած ենք վաղվա հանդիպման վրա»,-ասել է նա, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականը։

Մեկնաբանելով այն դիտարկումը, որ հնարավոր է, որ այն հանգամանքը, որ խաղը լինելու է չեզոք դաշտում, դրական ազդեցություն ունենա՝ Կապառոսն ասել է, որ չի կարծում, որ դա կարող է որևէ կերպ ազդել խաղի վրա։

«Ուկրաինայի հավաքականը վերջին հանդիպումներում արդեն ապացուցել է, որ կարող է լավ հանդես գալ նաև այլ մարզադաշտերում․․․Ուկրաինայի հավաքականը շատ տաղանդավոր ու բարձրակարգ հավաքական է։ Բայց մենք էլ վստահում ենք մեր ուժերին և հուսով ենք, որ լավ խաղ կանցկացնենք։

Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կայանալու է հունիսի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 17։00-ին լեհական Լոձ քաղաքի «Մեյսկի» մարզադաշտում։ Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Լեհաստանում։ Հանդիպումը կսպասարկի լեհական մրցավարական անձնակազմը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---