Բագրատ Եսայանը չի կալանավորվի

Բագրատ Եսայանը չի կալանավորվի

PanARMENIAN.Net - «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը չի կալանավորվի` դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Բագրատ Եսայանի նկատմամբ ներկայացված ամբողջապես ապօրինի կալանքի միջնորդությունը մերժվեց։ Շնորհակալություն արդարացի դատական ակտ կայացրած Դատարանին` նախագագությամբ դատավոր Տ. Մուրադյանի»,- գրել է փաստաբանը։

Բագրատ Եսայանը երեկ բերման էր ենթարկվել հունիսի 10-ին հենց իր աշխատասենյակից։ Նա ձերբակալվել էր։

Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր.-ի 38 - 225-րդ հոդվածի (225-րդ հոդված` Զանգվածային անկարգությունները) 2 -րդ մասով և 164 -րդ հոդվածի (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---