Բաբայան․ Դատարանը պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին հրապարակավ ներողություն խնդրել Վանեցյանից

Բաբայան․ Դատարանը պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին հրապարակավ ներողություն խնդրել Վանեցյանից

PanARMENIAN.Net - Դատարանը պարտավորեցրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին հրապարակային ներողություն խնդրել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում տեղեկացրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Արթուր Վանեցյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական գործով առաջին ատյանի դատարանը հերթական անգամ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանեցյանից»,- գրել է նա:

Խոսքը 2020-ի սեպտեմբերի 18-ին կայքերից մեկին տված հարցազրույցի մասին է, որտեղ Բաբաջանյանն ասել էր, թե Վանեցյանը «վաճառված է ռուսական հատուկ ծառայություններին»։

Վանեցյանը պահանջել էր հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը, վիրավորանքի համար ներողություն խնդրել, պարտավորեցնել հրապարակել վճիռը, փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը, ասվում է DataLex-ի հրապարակման մեջ։

Վճիռը կարող է բողոքարկվել։

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---