Քերոբյան. Շեշտը դնելու ենք քիմիայի, մեքենաշինության, տեքստիլ արդյունաբերության, ոսկերչության, դեղագործության վրա

Քերոբյան. Շեշտը դնելու ենք քիմիայի, մեքենաշինության, տեքստիլ արդյունաբերության, ոսկերչության, դեղագործության վրա

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Clubfirst Summit Armenia միջոցառմանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության այսօրվա պատկերը, Կառավարության տնտեսական քաղաքականությունը, իրականացվող և նախատեսվող ծրագրերը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Որպես ՀՀ արդյունաբերության զարգացման առաջնայնություններ Քերոբյանը նշել է քիմիան և մետալուրգիան, մեքենաշինությունը, տեքստիլ արդյունաբերությունը, ոսկերչությունը, դեղագործությունը։

«Մեր հյուրերին ասացի, որ առաջիկա տարիներին հիմնական շեշտը դնելու ենք արդյունաբերության զարգացման վրա, մասնավորապես քիմիայի և մետալուրգիայի, մեքենաշինության, տեքստիլ արդյունաբերության, ոսկերչության, դեղագործության վրա։ Խոսեցի նաև գյուղատնտեսության ոլորտի օժանդակության ծրագրերի մասին։

Հավաստիացրեցի, որ Հայաստանի կառավարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ գործարար համայնքի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար»,-գրել է նա:

Clubfirst Summit Armenia միջոցառմանը ներկա է եղել Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների մոտ 100 ներկայացուցիչ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---