«Բանդ ա Տիղեքս». Ֆրանսիական հեծանվային շոու ծրագիր՝ ՀՀ-ում13 հունիսի 2022 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Կոմիտասի «Կաքավիկը», հայկական ռիթմերն ու ֆրանսիական ժամանակակից արվեստը Երևանի կենտրոնում իր շուրջն էր համախմբել մեծից փոքր՝ բոլորին․ Հայաստանում էր «Բանդ ա Տիղեքս» կրկեսային շոու ծրագիրը։ Հունիսի 6-12-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հրավերով և Ակբա բանկի բացառիկ գործընկերությամբ «Բանդ ա Տիղեքս» կրկեսային խումբը՝ յոթ ակրոբատներով, Երևանի փողոցներում ներկայացրել է հեծանվային երաժշտական շոու:
Ֆրանսիացի արտիստների ակրոբատիկ շոուն և հայ երաժիշտների՝ «Ուտոլա» խմբի կատարումները միաձուլում են հայ-ֆրանսիական մշակույթը և խորհրդանշում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը։ «Ֆրանսիայի դեսպանությունն աջակցում է Հայաստանում ֆրանսիական ժամանակակից արվեստի տարածմանը: Հանրային վայրերում հայ հանրությանը ներկայացնում ենք ֆրանսիական ժամանակակից մշակույթի նոր դրսևորումները: Այս ծրագրի իրականացման մեր գործընկերն Ակբա բանկն է, որը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի մշտական գործընկերն է և աջակցել է այս տարվա մեր մշակութային կարևոր ծրագրերից մեկի իրականացմանը»,- նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
Արտիստները իրենց յուրահատուկ երաժշտական, պարային ու ակրոբատիկ կատարումներով դրական էմոցիաներ կպարգևեն նաև գյումրեցիներին, ուսումնական հաստատությունների և «Թումո» կենտրոնների սաներին: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |