Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողությունը կանցկացվի Գյումրիում

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողությունը կանցկացվի Գյումրիում

PanARMENIAN.Net - Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թ․ օգոստոսին Հայաստանում՝ բացման հանդիսավոր արարողությունը կանցնի Գյումրիում։ Այդպիսի որոշում է կայացվել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի նիստում՝ նախագահությամբ Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի;

Նիստի փոխնախագահներն էին Ալբեր Բոյաջյանը (ԱՄՆ), Ստեփան Տեր-Պեդրոսյանը (Լիբանան), Ռոլանդ Շառոյանը (Հայաստան), գործկոմի անդամներ Հերմինե Դուզյանը (Ֆրանսիա), Ավո Թոքատլյանը (Արգենտինա), Եփրեմ Բաղի (Թուրքիա), Վրեժ Շառոյանը (Սիրիա), Շահան Սեմերջյանը (Լիբանան)։

Ամառային խաղերն անցկացվելու են Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։ Ամառային 8-րդ խաղերի եզրափակիչ հատվածն ու փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանում։

Նիստում որոշվել է առաջարկել համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի քաղաքային մարմիններին ՝պատվիրակությունների կազմում ընդգրկել նաև հաշմանդամություն ունեցող հայազգի մարզիկներին, իսկ Համահայկական խաղերի գործադիր մարմնի հաջորդ նիստում քննարկել պարալիմպիկ խաղերի կազմակերպման հարցը։

Որոշվել է նաև լիազորել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին՝ ՀՀ կառավարության հետ քննարկել ամառային 8-րդ խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը, գործադիր մարմնի քննարկմանը և հավանությանը ներկայացնել նաև Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը 2024 թվականի փետրվարին Ծաղկաձորում անցկացնելու հնարավորությունը։ Վերոհիշյալ առաջարկներն ուղարկել գործադիր մարմնի անդամների հաստատմանը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---