Կապառոս․ Ամեն ինչ պետք է սառանասիրտ վերլուծել

Կապառոս․ Ամեն ինչ պետք է սառանասիրտ վերլուծել

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Շոտլանդիա հանդիպումից հետո հետխաղային ասուլիսում ասել է, որ ամեն ինչ պետք է սառանասիրտ վերլուծել։

Հունիսի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Շոտլանդիայի հետ խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է խոշոր հաշվով՝ 1:4: Հայաստանի միակ գոլը խփել է Վահան Բիչախչյանը։

Նա ասել է, որ խաղը Հայաստանի հավաքականի համար ավարտվեց 43-րդ րոպեին, երբ Արման Հովհաննիսյանը կարմիր քարտ ստացավ, ինչը շատ ցավալի էր, քանի որ թիմը մինչ այդ շատ լավ էր խաղում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Առաջին 43 րոպեին թիմը շատ լավ խաղ ցույց տվեց շատ ուժեղ մրցակցի հետ, մի քանի գոլային պահեր ստեղծեցինք»,-ասել է նա։

Կապառոսը հավելել է, որ պետք է այդ մասին խոսել, վերլուծել, սակայն նաև պետք չէ շատ մեծ ճնշում գործադրել Արման Հովհաննիսյանի վրա, քանի որ վերջինս սիրված ֆուտբոլիստ է թիմում:

Հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստ (Արման Հովհաննիսյանը և Կամո Հովհաննիսյանը) կարմիր քարտ ստացավ և ստիպված եղավ հեռանալ խաղադաշտից։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---