ԱՀԿ-ն կփոխի կապիկի ծաղկի անվանումը15 հունիսի 2022 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն, կփոխի կապիկի ծաղիկ վիրուսի անվանումը։ Այդ մասին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը։ Նման խնդրանքով ԱՀԿ-ին է դիմել ավելի քան 30 գիտնական տարբեր երկրներից, գրում է ՌԻԱ Նովոստին։ Որպես հիմնավորում նրանք նշել են, որ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս խուսափել աշխարհագրական կամ կենդանիների անվանումների օգտագործումից հիվանդությունների պարագայում։ Գիտնականները նաև նշել էին, որ վիրուսը չի կարելի աֆրիկյան անվանել՝ դա թույլ կտա խուսափել խտրականությունից։ «ԱՀԿ-ն աշխատում է գործընկերների և աշխարհի փորձագետների հետ կապիկի ծաղիկ վիրուսը, դրա ճյուղավորումներն ու հարուցած հիվանդությունը վերանվանելու ուղղությամբ։ Մենք կհայտարարենք նոր անվանման մասին մոտ ապագայում»,- ասել է Հեբրեյեսուսը։ Ըստ ԱՀԿ տվյալների, կապիկի ծաղկի արդեն 1600 հաստատված դեպք կա աշխարհում և մոտ 1500 ենթադրյալ։ Հիվանդությունն ի հայտ է եկել աշխարհի 39 երկրում։ Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։ Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |