Synopsys-ի նախագահ․ ՀՀ-ում 4000 ծրագրավորողի կարիք կա՝ դպրոցից է պետք սկսել

Synopsys-ի նախագահ․ ՀՀ-ում 4000 ծրագրավորողի կարիք կա՝ դպրոցից է պետք սկսել

PanARMENIAN.Net - Ամերիկյան Synopsys ընկերության գլխավոր ինժեներ և նախագահ Երվանդ Զորյանը Երևանում անցկացվող «Գիտության և բիզնեսի օրեր» համաժողովում իր ելույթում ասել է, որ ՀՀ-ում 4000 ծրագրավորողի կարիք կա և նրանց պետք է դպրոցից պատրաստել։

Զորյանն ավելացրել է, որ նորարարությունը եզակի գործընթաց չէ, որ մի բան հորինես ու ընդմիշտ փոխես երկրի ապագան: Դա շարունակական գործընթաց է, ինչն ապացուցված է զարգացած երկրների և խոշոր կորպորացիաների օրինակով, գրում է Sputnik Արմենիան։

Ընկերության հայաստանյան գրասենյակը (Synopsys-ի 18,000 աշխատակցից մոտ 1000-ը Հայաստանում է աշխատում) կորպորացիայի առաջատարներից է ստեղծվող նորարարությունների ու գրանցվող արտոնագրերի թվով (տարեկան մի քանի տասնյակ): Նա նշել է, որ Սիլիկոնային հովտում, որտեղ գտնվում է Synopsys-ի շտաբը, լավ գիտեն այդ մասին:

Զորյանն ընդգծել է, որ ընկերությունում միշտ էլ լավ մասնագետներ եղել են՝ և՛ 90-ականներին, երբ այն սկսել է այստեղ առաջին փոքր նախագծերն իրականացնել, և՛ 2000-ականների կեսերին, երբ Հայաստանում դուստր ընկերություն է բացել: Նա նշել է, որ դրանից անմիջապես հետո ընկերությունը սկսել է համագործակցել համալսարանների հետ ՝ կադրային բազա ստեղծելու համար։

Մասնագետը հավելել է, որ ավելի շատ մասնագետներ պատրաստելու համար բուհերի հետ համագործակցությունը բավարար չէ, անհրաժեշտ է խորացնել տեխնիկական կրթությունը դպրոցներում: Զորյանը եզրափակել է, որ դա թույլ կտա շղթա կառուցել դպրոցների ավագ դասարաններից մինչև բարձրագույն տեխնիկական կրթություն ու ճարտարագիտություն:

Երևանում մեկնարկել է «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը, որին մասնակցում են Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր, բժշկագիտության ոլորտի ներկայացուցիչ, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը, գիտնականներ Ռուբեն Ենիկոլոպովը, Գեորգի Դերլուգյանը, Գարիկ Իսրայելյանը, Դավիթ Բաղդասարյանը, Երվանդ Զորյանը, Արմեն Խերլոփյանը, ինչպես նաև «Թումո»-ի ըհիմնադիր և տնօրեն Մարի Լու Փափազյանը, ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Նոյմեդ ընկերության գլխավոր գիտաշխատող Անի Մարկոսյանը և այլոք։

Միջոցառումն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ և նախարարության հովանու ներքո։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---