Նախարար․1995-ից ի վեր 1-ին անգամ ՀԱԷԿ-ն աշխատում է հնարավորությունների 98%-ով

Նախարար․1995-ից ի վեր 1-ին անգամ ՀԱԷԿ-ն աշխատում է հնարավորությունների 98%-ով

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Ազգային ժողովում 2021-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ որպես ձեռքբերում նշել է էներգետիկ բնագավառի ռազմավարության ընդունումը, որը նախատեսված է մինչև 2040թ․:

Նա հայտարարել է, որ 2021-ին ՀԱԷԿ-ը կապիտալ փոփոխություններից հետո առաջին անգամ սկսել է աշխատել հնարավորությունների 98%-ով:

«Ամեն տարի ատոմակայանը կանգնում է, վերանորոգման փուլ է անցնում։ Նախորդ տարի բավական ծավալուն փուլ էր, կարևոր հատվածներում փոփոխություններ տեղի ունեցան։ Վերջում մի կարևոր ձեռքբերում ունեցանք՝ 1995-ից ի վեր ատոմակայանն աշխատել է իր հզորության 92%-ի չափով, իսկ անցած տարի, կապիտալ փոփոխություններից հետո, առաջին անգամ սկսել է աշխատել հնարավորության 98%-ի չափով», -ասել է Սանոսյանը:

Նա հավելել է, որ այժմ կառավարության բոլոր գործողությունները բխում են էներգետիկ բնագավառի ռազմավարությունից։

«Կարևոր էր «Արմփաուեր» 254 մեգավատ հզորությամբ ջերմային էլեկտրակայանների շահագործման հանձնելը, որը մեր էներգետիկ համակարգում կարևոր դեր ունի։ Մեծ ներդրում եղավ՝ մոտ 250 միլիոն դոլարի ներդրում էր, բազմաթիվ աշխատատեղեր ստեղծվեցին, ու այս ջերմակայանի ՕԳԳ-ն է բարձր», - ասել է նա:

2021-in Հայկական ատոմակայանը 141 օրով դադարեցրել է8 աշխատնքը վերանորոգման աշխատանքների պատճառով։ Ատոմակայանն առաջին անգամ էր նման տևական ժամկետով կանգնեցվում, ինչը պայմանավորված էր ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման եզրափակիչ աշխատանքներով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---