Շոտլանդացի երկրպագուները նվիրատվություն են արել աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնին

Շոտլանդացի երկրպագուները նվիրատվություն են արել աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնին

PanARMENIAN.Net - Հայաստանի հետ ֆուտբոլային հանդիպումից առաջ Շոտլանդիայի հավաքականի Tartan Army Sunshine Appeal երկրպագուների շարժումը բարեգործական այց է կատարել Երևանում գտնվող «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոն։

Այցի նպատակն էր երկրպագուների միջոցներով ֆինանսավորվող բարեգործական հիմնադրամի կողմից կատարել դրամական աջակցություն «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոն հաճախող աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների և երիտասարդների համար նախատեսված ծրագրերին, տեղեկացնում է Аraratnews-ը։

Կենտրոնին է փոխանցվել մոտ 4000 ֆունտ ստերլինգ:

«Մեր 91-րդ բարեգործական այցը տեղի ունեցավ Երևանում՝ աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնում: Կենտրոնի աշխատակիցների և երեխաների կողմից արժանացանք շատ ջերմ ընդունելության: Նրանք մեզ ողջունեցին իրենց ազգային պարերով»,- ասվում է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:

Երկրպագուների այս շարժումն ավելի քան քսան տարի կատարում է մանկական բարեգործական նվիրատվություններ այն երկրներում, որտեղ՝ իրենց ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացնում է հանդիպումներ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---