Զախարովա․ Սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի ԼՂ գյուղի շուրջ իրավիճակի հետ

Զախարովա․ Սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի ԼՂ գյուղի շուրջ իրավիճակի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին, ասել է, որ hայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը որևէ կերպ կապված չէ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանում գտնվող գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

«Միևնույն ժամանակ մենք հուսով ենք, որ գործարկումն ու համակարգված աշխատանքը կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու միջադեպերի կանխմանը, ինչպես հայ–ադրբեջանական սահմանին, այնպես էլ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում», – ասել է Զախարովան։

Նա նշել է նաև, որ Մոսկվան պատրաստ է առաջկցել մոտ ապագայում հանձնաժողովի նիստի անցկացմանը և այժմ ՀՀ և Ադրբեջանի գործընկերներից ամսաթվերի հետ կապված առաջարկներ է սպասում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարել էր, որ Փառուխի հարցը կլուծվի սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում։ Նա նշել էր, որ Փառուխի հարցը ռուս զինվորականները շարունակում են դիտարկել որպես առաջնահերթություն։ «Այս իրավիճակի հետ կապված լարվածության որոշակի թուլացում կա։ Կարծում ենք, որ սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում այդ հարցերն անպայման կքննարկվեն և լուծում կստանան»,–ասել է ՌԴ ԱԳ նախարարը, որի խոսքը, սակայն, ավելի ուշ տարածված ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ խմբագրվել էր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---