ՀՀ պատանի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

ՀՀ պատանի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 հավաքականը թիմային 5-րդ տեղն է գրավել Եվրոպայի առաջնությունում:

Բուխարեստում հունիսի 15-ին ավարտված առաջնությունում 10 պատանի ըմբիշից 5-ը դարձել է մեդալակիր՝ նվաճելով 1 արծաթ և 4 բրոնզ, տեղեկացնում է Shantnews.am-ը:

Արծաթե մեդալակիր է դարձել Հայկ Լյուդվիգյանը։ 55 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչ գոտեմարտում պարտություն է կրել և բավարարվել արծաթե մեդալով: Լյուդվիգյանը պատանիների ԵԱ-ում, նախքան եզրափակիչ հասնելը, անցկացրել է 3 հաղթական գոտեմարտ՝ առավելության հասնելով լեհ, շվեդ և թուրք մրցակիցների նկատմամբ:

Վահե Հովհաննիսյանը, Սամվել Խաչատրյանը, Ալեքս Մարգարյանը և Գասպար Տերտերյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 10 ըմբիշ՝ Սամվել Խաչատրյանը (45 կգ), Տիգրան Գալստյանը (48 կգ), Ալեքս Մարգարյանը (51 կգ), Հայկ Լյուդվիգյանը (55 կգ), Գասպար Տերտերյանը (60 կգ), Վահե Հովհաննիսյանը (65 կգ), Արարատ Վարդերեսյանը (71 կգ), Արման Մովսիսյանը (80 կգ), Գրիշա Ոսկանյանը (92 կգ) և Ռաֆայել Թովմասյանը (110 կգ):

Ազատ ոճի պատանեկան հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են Արման Հարությունյանը (45 կգ), Սաշա Պետրոսյանը (48 կգ), Նարեկ Հակոբյանը (51 կգ), Արտավազդ Հարությունյանը (55 կգ), Արման Մուսիկյանը (60 կգ), Նարեկ Նիկողոսյանը (65 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ), Պապին Հունանյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը (92 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---