16 հունիսի 2022 - 14:02 AMT
Պետդուման թույլատրել է ՌԴ-ից ՀՀ մեկնող ուղևորներին գնումներ անել duty free-ից

Ռուսաստանից Հայաստան, Ղազախստան, ԵԱՏՄ մյուս երկրներ մեկնող ավիաուղևորները կկարողանան գնումներ կատարել duty free խանութներում։ Պետական դուման համապատասխան օրենք է ընդունել, որտեղ նշվում է, որ դա թույլ կտա զարգացնել տնտեսությունը պատժամիջոցների ճնշման պայմաններում։

«Փաստաթուղթը մշակվել է արտաքին պատժամիջոցների ճնշման պայմաններում ՌԴ տնտեսության զարգացումն ապահովելու նպատակով»,-ասվում է Պետդումայի կայքում հրապարակված փաստաթղթում։

2019-ից ԵԱՏՄ երկրներում մաքսազերծ ապրանքների խանութներից կարող էին օգտվել միայն ԵԱՏՄ այն ուղևորները, որոնք մեկնում էին ՀՀ-ից, Բելառուսից,Ղազախստանից և Ղրղզստանից։ Սակայն ՌԴ օրենսդրությունն արգելում էր duty free ապրանքների վաճառքը ՌԴ-ից մեկնող ավիաուղևորներին։