Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթում հաղթել է Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրենը

Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթում հաղթել է Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրենը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթում հաղթել է Արմեն Բեգոյանը: Տեղեկությունը հաստատել է ինքը Բեգոյանը՝ հավելելով, սակայն, որ դեռ նշանակումը տեղի չի ունեցել, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար մրցույթը կայացել է հունիսի 16-ին, մասնակիցների թիվը եղել է չորսը:

Արմեն Բեգոյանը զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: Վերջինս այս պաշտոնին նշանակվել է 2022-ի մարտին: Նշված ՀՈԱԿ-ը Բեգոյանը ղեկավարել էր նաեւ 2019-2020 թվականներին: Դրանից հետո նա զբաղեցրել էր Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը՝ մինչև 2020-ի ապրիլ ամիսը:

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---