HBO-ն մտադիր է «Գահերի խաղի» շարունակությունը թողարկել՝ Ջոն Սնոուի մասին

HBO-ն մտադիր է «Գահերի խաղի» շարունակությունը թողարկել՝ Ջոն Սնոուի մասին

PanARMENIAN.Net - Ամերիկյան սթրիմինգային HBO ծառայությունը մտադիր է «Գահերի խաղի» (Game of Thrones, 2011-2019) շարունակությունը թողարկել՝ Ջոն Սնոուի մասին, գրում է The Hollywood Reporter-ը։

Ենթադրվում է, որ նախագծում գլխավոր դերը կկատարի Ջոն Սնոուի դերակատարման համար երկու անգամ Emmy-ի առաջադրված Քիթ Հարինգթոնը։

Նշվում է, որ նոր սերիալը կարող է «արմատապես շրջել» «Գահերի խաղի» վերջաբանը, որն ամենապահանջված սերիալն էր HBO-ի պատմության մեջ և ռեկորդակիր Emmy-ի մրցանակների քանակով։

Նոր սերիալում կարող են հայտնվել նաև մյուս կերպարները, որոնք ողջ են մնացել օրիգինալ սերիալում, այդ թվում՝ Արյա Սթարկքը, Սանսա Սթարքը և Բրիեննա Տարտը։

«Գահերի խաղի» պրեմիերան HBO-ում տեղի է ունցել 2011-ին, իսկ վերջին՝ 8-րդ եթերաշրջանը ցուցադրվել է 2019-ին։ Սերիլաը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---