Նյու Ջերսիում կբացվի «Հայերը` գոյատեւման ոգին» լուսանկարչական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Նյու Ջերսիի Բերգենի քոլեջում ապրիլի 25-ին կբացվի «Հայերը` գոյատեւման ոգին» լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն 40 լուսանկարներ` 19-րդ դարի ավարտին եւ 20 դարի սկզբում հայերի գոյատեւման համար ծանր պայքարի վկայության մասին:



«Հայերը` գոյատեւման ոգին» ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ մայիսի 22-ը, նվիրված է Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին; Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ հայերի պայքարը ոչ միայն սեփական մշակությի, լեզվի, այլ նաեւ ֆիզիկական գոյության համար Պարսկական եւ Օսմանյան կայսրությունների լծի տակ:



SAVE նախագիծը, որը ցուցահանդեսի կազմակերպիչն է, զբաղվում է հայերի լուսանկարների ու փաստաթղթերի պահպանմամբ 1975 թվականից ի վեր եւ իր արխիվում ունի շուրջ 25 հազար լուսանկար` սկսած 1860 թվականից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---