Ֆրանսիայի դեսպանը Սյունիքում է․ Մարզի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել![]() 17 հունիսի 2022 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին․ քննարկվել են բազմաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին մարզի զարգացման հնարավորություններին և ուղղություններին, ենթակառուցվածքներին, զբաղվածությանը, կրթությանը, զբոսաշրջությանը, Արցախից տեղահանվածներին և այլն։ Հանդիպմանը մասնակցել է նաև Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Մարզպետը ողջունել է դեսպանի առաջին այցը Սյունիք ու կարևորել է ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունները։ Համայնքի ղեկավարը շեշտել է ֆրանսիացի արդյունահանողների դերը Կապանում հանքարդյունաբերության ու քաղաքի տնտեսական զարգացման գործում, որը հետագայում դեր է ունեցել հայ-ֆրանսիական կապերի ամրացման համար։ Ղուկասյանը ներկայացրել է մարզի տնտեսության կառուցվածքը, տարբեր ոլորտների վերաբերող ցուցանիշներն ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, որոնց լուծմանը կարող է աջակցել ֆրանսիական կողմը։ Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Սյունիքը կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է Հայաստանի համար, հատկապես՝ 2020-ի պատերազմից հետո։ Մինչ մարզկենտրոն հասնելը դեսպանը տարբեր հանդիպումներ էր ունեցել, այդ թվում՝ սահմանային գյուղերում ու նշել, որ որոշակի պատկերացում ունի բնակավայրերի կյանքի, մարդկանց խնդիրների մասին, բայց առաջին հերթին մարզային իշխանությունից է ցանկանում լսել դրանց մասին։ Դեսպանն առաջարկել է Գորիսի օրինակից բացի միջմարզային բարեկամություն հիմնել կամ մարզի այլ քաղաքների հետ էլ Ֆրանսիայից քույր քաղաքներ դառնալու հնարավորություն ստեղծել․ մարզպետն ու համայնքի ղեկավարը ողջունեցին գաղափարը։ ![]() ![]() Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |