Փաշինյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հետ հանդիպմանը կարևորել է անդամ երկրների միջև փոխգործակցությունը

Փաշինյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հետ հանդիպմանը կարևորել է անդամ  երկրների միջև փոխգործակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության շրջանակներում երկրների միջև փոխգործակցությունը։

Միջոցառմանը մասնակցել է նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հանդիպմանն ընդգծվել է կազմակերպության շրջանակում երկրների փոխգործակցության բարձր նշանակությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում կայունության ամրապնդման նպատակով»,-ասել են լրագրողներին ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունից։

Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։ Հանդիպմանն ամփոփվել են նաև Երևանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի արդյունքները։

Հունիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։ Նեղ և ընդլայնված կազմով քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները, ՀԱՊԿ տարածաշրջանում համատեղ հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջնայնություն ներկայացնող հարցեր։

Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրի մասին։ Ա․ Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ դեռևս տարածաշրջանը մարտահրավերներով լի է, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է Հայաստանի տեսակետները և մոտեցումները տարածաշրջանում անվտանգային իրավիճակը կայունացնելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---