ՀՀ նախագահ. Արբանյակի հարցում փորձել ենք գործակցել «Ռոսկոսմոսի» հետ` պայմանավորվածությունները չգործեցին, գտանք այլ գործընկեր

ՀՀ նախագահ. Արբանյակի հարցում փորձել ենք գործակցել «Ռոսկոսմոսի» հետ` պայմանավորվածությունները չգործեցին, գտանք այլ գործընկեր

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև արբանյակի գործարկմանը, որը տեղի է ունեցել մոտ 1 ամիս առաջ, տեղեկացնում է Factor.am-ը։

Նշելով, որ կարող է հարց առաջանալ, թե ինչու այդ դեպքում համագործակցություն չեղավ «Ռոսկոսմոսի հետ»՝ Խաչատուրյանն ասել է, որ պարզվեց` ընկերությունն ուղղակի նման ծրագրեր չուներ։

«Մենք իրենց հետ խոսել ենք, փորձել ենք համագործակցության եզրեր գտնել, դեսպանությունն էլ է փորձել այդ ուղղությամբ աշխատել, բայց 3 անգամ պայմանավորվածություններն ուղղակի չպահպանվեցին և մենք գտանք այլ գործընկեր Իսպանիայից»,-ասել է նախագահը։

«Մենք արդեն արբանյակ ունենք, մեր նկարահանող արբանյակը շատ մեծ զարմանք է առաջացրել ոչ միայն երկրի ներսում, այլ դրսում: Մեր առջև մեծ հեռանկարներ են բացվում»,- ասել է նախագահը:

Հանդիպման ընթացքում նախագահն իր խոսքում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը: հանգամանալից անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման ներկա ընթացքին, հայկական կողմի մոտեցումներին։

Նախագահը հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ է արել գիտելիքներով և ֆինանսական միջոցներով օգնել ՀՀ-ին՝ ռազմարդյունաբերական ծրագրեր իրականացնելու հարցում:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ «մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանի մեկնարկային հարթակից SpaceX ընկերության հրթիռով Երկրի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը՝ հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---