Միրզոյանը` Բուրիչին․ Ադրբեջանը խախտել է ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները՝ համարժեք արձագանք է պետք

Միրզոյանը` Բուրիչին․ Ադրբեջանը խախտել է ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները՝ համարժեք արձագանք է պետք

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ Երևանում ունեցած առանձնազրույցում ասել է, որ 2020-ին ԼՂ հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է ԵԽ-ին անդամակցությամբ իր ստանձնած պարտավորությունները և այս հանգամանքը պետք է համարժեք արձագանքի արժանանա Եվրոպայի խորհրդի և անդամ երկրների կողմից:

ԱԳ նախարարն ընդգծել է, որ վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։

«Այս համատեքստում հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը»,-ասել է նա։

«Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքներն ինչ բոլորը և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից։

Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ․ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերը, որոնց քաղաքականացումն անընդունելի է։ Նույն կերպ անընդունելի են նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքացիական բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկումը»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---