Օդանավակայանի տաքսիները միանման արտաքին տեսք կունենա

Օդանավակայանի տաքսիները միանման արտաքին տեսք կունենա

PanARMENIAN.Net - Օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման առանձին պայմաններ և պահանջներ կսահմանվեն։ Գործադիրը որոշում է ընդունել։

Առաջարկվող կարգավորումներով սահմանվում են, մասնավորապես՝ ներգրավվող ավտոմոբիլի տարիքային սահմանափակում, արտաքին տեսքի և գույնի նկատմամբ պահանջ, ներգրավվող մեքենայի վառելիքային համակարգի վերասարքավորման արգելք, օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցում իրականացնելու և պատվերն ընդունելու պայմաններ:

Ըստ հիմնավորման, օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսիներով ուղևորափոխադրումների կազմակերպումն օրենսդրական առանձին կարգավորում չուներ, որի հետևանքով այնտեղ տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը պատշաճ չի իրականացվում, անբարեխիղճ ծառայություն մատուցողների կողմից դրսևորվում է անընդունելի վարքագիծ ինչպես ուղևորների, այնպես էլ միմյանց նկատմամբ, պատվերը ձեռք էր բերվում բանավոր հավաքագրելու միջոցով՝ անհանգստություն պատճառելով քաղաքացիներին և հյուրերին:

Նշվում է, որ ծառայության մատուցման համար ներգրավված ավտոմոբիլները հաճախ հին են, ժամանող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է:

Նշվում է նաև, որ օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար:

Նշվում է, որ կարգավորման արդյունքում կմատուցվի քաղաքակիրթ և առավել բարձրորակ սպասարկում, կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---