Թբիլիսիում Փարաջանովի անունով փողոց է անվանակոչվել18 հունիսի 2022 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում փողոց է անվանակոչվել հայտնի հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովի անունով։ Մթածմինդայի շրջանում գտնվող փողոցի բացմանը ներկա էին Թբիլիսիի «Սակրեբուլոյի» պատգամավորներ, արվեստագետներ, Փարաջանովի ընկերներն ու մերձավորները։ Դա այն փոքրիկ փողոցն է, որտեղ Փարաջանովը ծնվել է և մեծացել՝ Կոտե Մեսխիի նրբանցքը, որը հարում է համանուն փողոցին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։ Փողոցում ցուցանակ է տեղադրվել։ «Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր թբիլիսցի, մեր երիտասարդները և գալիք սերունդները միշտ հիշեն այս հանճարեղ նկարչի մասին, որը մեծացել է մեր մայրաքաղաքում, և գնահատեն նրա հսկայակaն ավանդը վրացական արվեստի զարգացման գործում»,-ասել է «Սակրեբուլյի» փոխնախագահ Զուրաբ Աբաշիձեն։ Փարաջանովը ծնվել է Թբիլիսիում, սովորել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում: Նրա առաջին կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Փարաջանովի գլուխգործոցներից է համարվում «Նռան գույնը» (1968), Այն պատմում է Սայաթ-Նովայի կյանքի մասին: 1973 թվականին Փարաջանովը 5 տարի ազատազրկման է դատապարտվել: Նրան մեղադրել են արվամոլության մեջ։Բազմաթիվ հայտնի արվեստագետներ դատապարտել են Փարաջանովին բանտում պահելու փաստը: Բանտում նա անցկացրել է 4 տարի: Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարահանեց ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» վավերագրական ֆիլմում։ Փարաջանովը մահացել է 1990 թվականին՝ քաղցկեղից: 1991 թ-ից Երևանում գործում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները և մանրանկարները: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |