ԱՀ ԱԱԾ․ Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են Facebook-ի միջոցով կեղծ լուրեր տարածել

ԱՀ ԱԱԾ․ Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են Facebook-ի միջոցով կեղծ լուրեր տարածել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական հատուկ ծառայությունները Facebook սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԱԾ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար։

«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին,- ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---