Ակբա Լիզինգ. Ձեռքբերումների ճանապարհով

Ակբա Լիզինգ. Ձեռքբերումների ճանապարհով

PanARMENIAN.Net - 18 տարի առաջ Հայաստանում հիմնադրվել է մասնագիտացված առաջին լիզինգային ընկերությունը՝ Ակբա Լիզինգը։

Լիզինգի աշխատակազմը սկզբում միայն Ակբա բանկի աշխատակիցներն էին, հետագայում կազմն ընդլայնվել է ու ավելացել:

Սկզբում ուշադրության կենտրոնում գյուղատնտեսական ոլորտն էր, գյուղացու հոգսերի թեթևացումը: Տրամադրվում էին գյուղատնտեսական մեծաքանակ սարքավորումներ և տեխնիկա, հետո ավելացել են նոր ոլորտներ:

Լիզինգային ընկերությունը տեղայնացրել է համաշխարհային փորձը, ներկայացվել են լուծումներ, որոնք առաջին անգամ էին Հայաստանում։

Ֆինանսական այս գործիքի շնորհիվ հաճախորդները ձեռք են բերում նոր, ավելի արդիականացված սարքավորումներ, ավելի բարձր որակի ապրանք ստանում և դառնում ավելի մրցունակ։

Այժմ Ակբա Լիզինգն աշխատում է համաշխարհային առաջատար մատակարարների հետ, զարգացնում Հայաստանի տնտեսությունը: Ընկերության գործընկերների ցանկում են միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, որոնցից հաճախորդը կարող է ձեռք բերել ցանկալի գույք։

2014-ին Ակբա Լիզինգը ստեղծել է Green Leasing ենթաբրենդը, որի միջոցով ֆինանսավորվում են կանաչ տնտեսությունները, արևային կայանները, էլեկտրական մեքենաները՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանն ու պաշտպանությանը։ Ակբա Լիզինգի համար կարևոր է «կանաչ» էներգետիկ համակարգի զարգացումը:

Ընդհանուր առմամբ մինչև այժմ Ակբա Լիզինգը Հայաստանի տնտեսությունում իրականացրել է ավելի քան 128 միլիարդ 800 միլիոն դրամի ներդրում։

Ընկերությունը հիմնադրման օրից մինչև այժմ շուկայի բացարձակ առաջատարն է:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---