32-ամյա տղամարդ է ձերբակալվել Նիգավանում 2 անձի սպանության կասկածանքով

32-ամյա տղամարդ է ձերբակալվել Նիգավանում 2 անձի սպանության կասկածանքով

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրգործի շրջանակում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարանում 2 անձի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը:

32-ամյա տղամարդ է ձերբակալվել Ապարանում 2 անձի սպանության կասկածանքով։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարանում մեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտիին», շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարանի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են գազալցակայանի տարածք, հանդիպել նախորդ օրն իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծել նրան:

Նշվում է, որ նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավանի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարանի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ կրակողները ՔՊ-ականների հարազատներ են, որոնք կրակել են երիտասարդների վրա, քանի որ վերջիններս հայհոյել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նշվում էր, թե կրակողներն ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մաթևոս Ասատրյանի հարազատներն են։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ իր հերթին հայտնել է, որ վիրավորներից մեկն ԱԱԾ ծառայող է։

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---