Սյունիքում 2 օր ջուր չի լինի․ Ջրատարի վրա 12 վթար է վարցվելու

Սյունիքում 2 օր ջուր չի լինի․ Ջրատարի վրա 12 վթար է վարցվելու

PanARMENIAN.Net - «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին` ժամը 08.00-ից, մինչև հունիսի 22-ը` ժամը 20.00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, Ն.Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Քարաշեն, Սպանդարյան, Հացավան, Աշոտավան, Իշխանասար գյուղերի, «Տաթևեր» ճոպանուղու, նշված բնակավայրերին հարակից զինմասերի, Շաքե վարչական տարածքի քարի արտադրամասի, «Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ», «Հացատուն» ռեստորանային համալիրների, Մաքսատան, «Սիսիան» ՇԻԿ-ի ջրամատակարարումը:

Ջրանջատումը պայմանավորված է «Մուխուրթուրյան-Գորիս» ջրատարի վրա պլանային աշխատանքներով։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ջրանջատման պատճառը «Մուխուրթուրյան-Գորիս» խոշոր՝ 500 մմ-ոց մայրուղային ջրատարի վրա հայտնաբերված 12 վթարի վերացումն է, որը պատճառ է հանդիսանում վայրկյանում 30 լիտր ջրի կորստի:

«Վեոլիա Ջուր» ընկերության «Սիսիան» շահագործման տեղամասը սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունը նվազագույնի հասցնելու համար արդեն իսկ սկսել է վթարավերացման աշխատանքների նախապատրաստական փուլը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---