ԱԱԾ. «Մխիթար Գոշ» համալսարանը խուսափել է մոտ 100 մլն դրամի հարկ վճարելուց

ԱԱԾ. «Մխիթար Գոշ» համալսարանը խուսափել է մոտ 100 մլն դրամի հարկ վճարելուց

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունն առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպք է հայտնաբերել կրթության ոլորտում։

Պարզվել է, որ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի» իրավասու անձինք օրենքով սահմանված հաշվետվություններում և հարկման համար հիմք հանդիսացող այլ հաշվարկային փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ են մտցրել նշված բուհում սովորող օտարերկրացի ուսանողների տարեկան վարձավճարի չափի վերաբերյալ, ինչի արդյունքում 2018-2021թթ. ընթացքում խուսափել են շահութահարկի գծով առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 99,453,992 դրամի հարկային պարտավորությունները կատարելուց:

Փաստի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրգործ, որը նախաքննության համար ուղարկվել է ըստ քննչական ենթակայության։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---