Հատուկ առաջարկ Team-ի բաժանորդներին` 50 Cent-ի, ZAZ-ի և Led Zeppelin Symphonic-ի համերգների համար

Հատուկ առաջարկ Team-ի բաժանորդներին` 50 Cent-ի, ZAZ-ի և Led Zeppelin Symphonic-ի համերգների համար

PanARMENIAN.Net - «ՀԱՅԱ» երաժշտական փառատոնի շրջանակում Երևանն այս ամառ կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի՝ 50 Cent-ին, ZAZ-ին և Led Zeppelin Symphonic-ին։

Փառատոնի գլխավոր գործընկեր Team Telecom Armenia-ն հատուկ իր բաժանորդների համար հայտարարել է 30% զեղչ մինչև հունիսի 24-ն այս համերգներից որևէ մեկի տոմսը ձեռք բերելու համար։

Առաջարկից օգտվելու համար ընկերության բաժանորդները պետք է 4545 կարճ համարին SMS-ով ուղարկեն Team բառը, որից հետո ստացած պրոմո կոդը մուտքագրեն փառատոնի կայքում՝ իրենց նախընտրած համերգի Team promo code-ով նշված տոմսի բաժնում:

Մեկ հեռախոսահամարից հնարավոր է ստանալ միայն մեկ պրոմո կոդ և, հետևաբար, գնել միայն մեկ տոմս։

Ուշադրություն․ SMS-ն անվճար է, սակայն պրոմո կոդը ստանալու համար հաշվեկշիռը պետք է լինի դրական։

Այլ մանրամասների ծանոթանալու համար կարելի է այցելել ընկերության կայք, գրել հաղորդագրություն Team Telecom Armenia-ի ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ Team-ի վաճառքի և սպասարկման կենտրոններ։

ZAZ-ի, 50 cent-ի և Led Zeppelin Symphonic-ի համերգները տեղի են ունենալու համապատասխանաբար հունիսի 25-ին, հուլիսի 1-ին և հուլիսի 9-ին՝ «Հրազդան» մարզադաշտում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---