BigStory հիմնադրամը $250,000-ի ներդրում է արել հայաստանյան Docus-ում20 հունիսի 2022 - 18:29 AMT PanARMENIAN.Net - BigStory վենչուրային հիմնադրամը $250,000-ի ներդրում է կատարել հայաստանյան Docus ընկերությունում, որը հեղափոխական մոտեցում է որդեգրել՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն բժիշկներին տելեբժշկության հարթակով կապելով տեղական հիվանդանոցների հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։ «Շատերս եղել ենք այն իրավիճակում, երբ մեր հարազատի կամ ընկերոջ մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն, և մենք կարիք ունենք երկրորդ կարծիքի: Հաջորդ քայլում ծանոթների միջոցով դիմում ենք Գերմանիայի, կամ ԱՄՆ-ի տվյալ բժշկական մասնագիտությամբ աշխատող մեր հասանելի «լավագույն» մասնագետին: Շուտով գալիս է երկրորդ կարծիքը, որը մեր տեղական բուժող բժիշկը դժկամությամբ է ընդունում, քանի որ այն ոչ մի իրավական հիմք չունի»,-ասվում է գրառման մեջ: Docus ընկերությունը հիմնել են Ռոբերտ Սարգսյանը և Գևորգ Նազարյանը, որոնք թողել են իրենց Մոսկվայի շահութաբեր բիզնեսը և տեղափոխվել Հայաստան։ «Docus-ն առաջարկում է հեղափոխական նոր մոտեցում՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն բժիշկներին տելեբժշկության պլատֆորմայով կապում է զարգացող երկրների հիվանդանոցների հետ: Տեղական հիվանդանոցում աշխատող մասնագետը և նրա եվրոպացի գործընկերը կազմում են բժշկական խորհուրդ՝ այսպիսով զարգացող երկրում ապրող հիվանդին հասանելի դարձնելով լավագույն բժշկական գիտելիքը: Ուրախ ենք հայտարարել BigStory-ի վեցերորդ $250K ներդրումը Docus ընկերությունում»,-ասվում է գրառման մեջ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |