Հիմնանորոգվում է Երևան-Երասխ- Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհը21 հունիսի 2022 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ 16.9 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։ Հիմնանորոգումը մեկնարկել է 2021 թվականին, աշխատանքների ավարտը նախատեսված է 2022-ի ընթացքում։ Շինարարության ընթացքում իրականացվում են արհեստական կառուցվածքների կառուցման և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ, տեղադրվում է ասֆալտբետոնե պատվածքի վերին շերտը։ Ծրագրում ներառված է նաև ճանապարհահատվածում առկա կամուրջների նորոգում, ճանապարհի կահավորում և այլն։ Շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇՁ» ՍՊԸ-ն, շինարարության տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |