ՀՀ-ն և ՌԴ-ն հուշագիր են կնքել․ Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոն կստեղծվի![]() 21 հունիսի 2022 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (SPIEF) շրջանակում ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հետ հուշագիր է ստորագրվել Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ։ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հետ հուշագիրը ստորագրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել նաև Տյումենի մարզի կառավարության հետ, տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։ «Համաժողովի պատմության մեջ առաջին անգամ այս տարի մեր երկիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ջանքերով, ունեցավ իր սեփական ստենդը։ Ստենդի հայեցակարգը մշակել է հայաստանյան snkh ճարտարապետական ստուդիան, որը նախորդ տարի ճանաչվել է Մոսկվայի Garage ամառային կինոթատրոնի կառուցման հաղթող։ Տնտեսության զարգացման մեջ մտնում է նաև մշակութային բաղադրիչը, որը կա և միշտ եղել է մեր երկրի գլխավոր արտահանումներից մեկը։ Հայաստանի ստենդը համաժողովի կազմակերպիչների կողմից ճանաչվեց ամենաոճայինն ու լակոնիկ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ![]() ![]()
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |