Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է լիազորությունները

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է  լիազորությունները

PanARMENIAN.Net - Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը հունիսի 21-ից դադարեցնում է լիազորությունները։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Պարտքս և պատիվս եմ համարում հայտնել ձեզ, որ պաշտոնավարման ընթացքում սիրով ու նվիրումով եմ կատարել իմ աշխատանքը, ձգտել եմ հնարավոր բոլոր միջոցներով անել ամեն ինչ՝ այլևս ինձ հարազատ դարձած վարչական շրջանում առկա խնդիրները լուծելու, այն ավելի բարեկարգ և ապրելու պայմաններն առավել հարմարավետ դարձնելու համար։

Սիրելի հայրենակիցներ, իմ առաջնային նպատակն եմ համարել հարկավոր պահին ձեզնից յուրաքանչյուրի կողքին գտնվելը, աջակցելը, ձեր հոգսերը թեթևացնելը, բոլորիս ջանքերի համատեղմամբ՝ փոխադարձ սիրո և ուշադրության միջավայրի ստեղծումը»,-ասվում է գրառման մեջ։

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահել էին իրեն «այս պատվաբեր և բարձր պաշտոնը» և իր հետ աշխատած մարդկանց։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---