ԵԽԽՎ նիստին մասնակցող ընդդիմադիրները հանդիպել են ՀՀ հարցով զեկուցողներին21 հունիսի 2022 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ լիագումար նիստին ներկա գտնվող Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գևորգյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպել են Հայաստանի հարցով զեկուցողներ Բորիանա Աբերգին և Կիմմո Կիլյունեին։ Ընդդիմադիր պատվիրակները նրանց են ներկայացրել անցած ժամանակահատվածում համաժողովրդական շարժման գործողությունները, պահանջները, խոսել են Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հայ ժողովրդի` իրական կարմիր գծերի վերաբերյալ պատկերացումների մասին, ասվում է ՀՀԿ ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զեկուցողներին են ներկայացվել նաև «ոստիկանական բռնությունների, հատուկ միջոցների կիրառման մասին փաստեր, խոսել են նաև քաղբանտարկյալների մասին»։ «Հայաստանի հարցով զեկուցողները նաև տեղեկացվել են ԲԴԽ կասեցված լիազրություններով նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցի ձայնագրության բովանդակության, Ապարանի` մահվան ելքով կրակոցների, երկրում տարածվող ատելության մթնոլորտի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը` Տավուշի գյուղերի մասին. Ոչ ոք չի հանձնում՝ դեմարկացիա ենք անում Նա վստահեցրել է, որ այն, ինչ Հայաստանինն է, ՀՀ իշխանությունը դեմարկացիայի է ենթարկելու, իսկ այն, ինչ Ադրբեջանինն է, կարող է մնալ նրանց ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Այն նախատեսված է ապրիլին Իսպանիայում Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Հայաստանյան շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչները ելույթ են ունենում Fastexverse վիրտուալ տիրույթում ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն Սիմոնյանը կառուցողական է գնահատել Գաֆարովայի հետ նախորդ հանդիպումը |