Աշոտյան․Կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ![]() 21 հունիսի 2022 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով մանդատը վայր դնելու վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որոշմանը, նշել է, որ կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ։ Նա հավելել է, որ հարգանքով է մոտենում Արթուր Վանեցյանի և «Հայրենիք» կուսակցության որոշմանը։ «Շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանական համատեղ աշխատանքի համար։ Մեզ համար նույնպես խորհրդարանական մանդատները երբեք ինքնանպատակ չեն եղել և ինքնանպատակ չեն։ Բազմաթիվ առողջ ընդդիմադիր ուժերի հետ մենք կիսում ենք միևնույն ռազմավարական նպատակները, որոնց հասնելու համար կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ։ Հայաստան՝ առանց Նիկոլ, Հայաստան՝ Նիկոլից հետո։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքը։ Նա նշել է նաև, որ «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ից Ազատության հրապարակում հայտարարել էր բողոքի անժամկետ գործողությունների մասին։ Դեռ այն ժամանակ նա հայտարարել էր, որ ինքն այլևս չի պատկերացնում իր գործունեությունն այս գումարման ԱԺ-ում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |