ՏՏ ոլորտի եվրոպական հայտնի Asseco Group-ը գրասենյակ կբացի Հայաստանում

ՏՏ ոլորտի եվրոպական հայտնի Asseco Group-ը գրասենյակ կբացի Հայաստանում

PanARMENIAN.Net - Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկը՝ EU-Asia Business Finance Centre հոլդինգի IT գծով գլխավոր ընկերության Asseco Group-ը, որի կազմում գործունեություն է ծավալում ավելի քան 60 ընկերություն տարբեր երկրներում, գրասենյակ է բացում Հայաստանում։

Asseco-ն ՀՀ ֆինանսական ոլորտում կարևոր փոփոխություններ իրականացնելու ծրագրեր ունի, հասցրել է ակտիվ աշխատանք տանել Հայաստանում, սակայն գրասենյակ դեռ չէր ստեղծել։ Որոշում է կայացվել ՀՀ-ում լուրջ ներդրումներ անել, ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում Asseco Group-ն աշխատանքներ կիրականացնի բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների մոդեռնիզացման և թվայնացման, տելեբժշկության ոլորտներում, ինչպես նաև կզբաղվի արդյունաբերական ռոբոտների արտադրությամբ, որոնք նախատեսում է վաճառել Եվրասիական շուկայում։ Նաև նոր աշխատատեղեր կստեղծվեն։

Asseco Group-ը զբաղվում է ՏՏ լուծումների ավտոմատացմամբ և զարգացմամբ ինչպես ֆինանսական, այնպես էլ հեռահաղորդակցության, բժշկության, էներգետիկայի, արդյունաբերության և գազի ոլորտներում ամբողջ աշխարհում։ Հոլդինգի խոշորագույն գործընկերներն են այնպիսի ընկերություններն, ինչպիսիք են UniCredit, BSGV, Citibank, HSBC, Sberbank, BNP Paribas, Raiffeisenbank, VTB, Deutsche Bank, ING, KBC, Toyota, OTP, Intesa San Paolo և այլ ընկերություններ։

Asseco Group-ը նաև իրականացնում է տարբեր համակարգերի և ենթակառուցվածքային նախագծերի ներդրում Եվրոպայի և ԱՊՀ երկրների պետական կառույցների համար: Ընկերության հաճախորդներն են Վրաստանի, Ղազախստանի, Հունաստանի, Սերբիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Իսրայելի, բալկանյան և եվրոպական այլ երկրների ազգային բանկերը, ինչպես նաև այդ երկրների նախարարությունները և հանրային ծառայությունները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---