ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանում ՌԻԱ Նովոստիի արգելափակման մասին․ Կարգավորում ենք հարցերը գործընկերների հետ երկկողմ ձևաչափով

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանում ՌԻԱ Նովոստիի արգելափակման մասին․ Կարգավորում ենք հարցերը գործընկերների հետ երկկողմ ձևաչափով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանում ՌԻԱ Նովոստի գործակալության արգելափակմանն այն բանից հետո, երբ լրատվամիջոցը հարցազրույց էր հրապարակել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ, հույս է հայտնել, որ նման միջադեպերի քանակը հնարավորինս կնվազի։

Նա նշել է նաև, որ առկա և առաջացող հարցերը Մոսկվան կարգավորում է գործընկերների հետ երկկողմ ձևաչափով։

«Ես միշտ ելնում եմ նրանից, որ ԶԼՄ-ների և նրանց գործունեության հետ կապված հարցերը պետք է լուծվեն՝ հաշվի առնելով երկու հիմնարար բան՝ համապատասխանությունն օրենքին և հարգանքը խոսքի ազատության և լրագրողների իրավունքների նկատմամբ, ինչն արձանագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքում»,- ասել է Զախարովան:

Հունիսի 3-ին հրապարակված Բեգլարյանի հարցազրույցից հետո Ադրբեջանում ՌԻԱ Նովոստիի կայքն արգելափակվել էր։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե «անջատողական միտումներով» այդ հարցազրույցի հրապարակումը «ստվերում է խաղաղության հաստատմանն ուղղված ՌԴ ջանքերը» և հակասում է ՌԴ և Ադրբեջանի միջև Դաշնակցային փոխգործակցության մասին 2022թ․ հռչակագրին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---