Լավրովը մեկնել է Իրան. Անմիջապես հետո Ադրբեջան կայցելի23 հունիսի 2022 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցն Իրան, որը կավարտվի հունիսի 23-ին։ Այցը տեղի է ունենում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Կողմերը քննարկելու են մի շարք միջազգային հարցեր, այդ թվում իրավիճակն Իրանի միջուկային ծրագրի շուրջ, Ուկրաինայում, Սիրիայում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում, Եմենում և Կասպից ծովի շուրջ։ Քննարկվելու են նաև երկկողմ հարցեր։ Հունիսի 23-24-ին տեղի կունենա Լավրովի այցն Ադրբեջան՝ բանակցություններ կանցկացվեն ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, որոնք կոչված են «կարգավորելու հայ-ադրբեջանական հարաբերություններն ու վերածելու Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու»։ Քննարկվելու են երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը՝ ըստ փետրվարի 22-ին երկու երկրների ղեկավարների կողմից Մոսկվայում ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի։ Քննարկվելու են նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |