ՀՅԴ-ականներ Մխիթարյանն ու Ալեքսանյանն ազատ են արձակվել գրավի դիմաց

ՀՅԴ-ականներ Մխիթարյանն ու Ալեքսանյանն ազատ են արձակվել գրավի դիմաց

PanARMENIAN.Net - Արմավիրի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Արամայիս Մխիթարյանի և Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոցները փոխվել են։ Նրանք ազատ են արձակվել գրավի դիմաց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։

«Արցախյան երեք պատերազմների մասնակից, դաշնակցական իմ ընկերների նկատմամբ քրեական, իսկ իրականում քաղաքական հետապնդում էր սկսվել պրոիշխանական Մեդիա Նյուզ/Media News կայքում հրապարակված անհայտ ծագման հեռախոսազրույցի արդյունքում»,-ասվում է գրառման մեջ։

Արամայիս Մխիթարյանը և Ալեքսան Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվել էին մայիսին։ Նրանք բերման էին ենթարկվել ՀՅԴ Արմավիրի գրասենյակից, որտեղ խուզարկություն էր իրականացվել։ Նրանք կալանավորվել էին ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---