Հունիսի 27-ից «Լամբադայի» նորոգման պատճառով Կոմիտաս-Ազատություն ուղղությունը փակ կլինի

Հունիսի 27-ից «Լամբադայի» նորոգման պատճառով Կոմիտաս-Ազատություն ուղղությունը փակ կլինի

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի Ազատության պող.-Դ. Անհաղթի փող. («Լամբադա») տրանսպորտային հանգույցի՝ Կոմիտասի պող. (շուկայի կողմից) -Ազատության պող. (դեպի «Հաղթանակ» զբոսայգի) ուղղությունը:

Դա պայմանավորված է Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթի փող. («Լամբադա») տրանսպորտային հանգույցի նորոգմամբ։

Գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն), իսկ 2-րդ փուլը՝ Դ. Անհաղթ փողոցից- Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմ) ուղղությունների նորոգմամբ: Այդ հատվածներում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհները վերաբացվել են:, տեղեկացնում է քաղաքապետարանը։

Տրանսպորտային հանգույցի 3-րդ ուղղությունը վերաբացելու և 4-րդ ուղղությունը ժամանակավորապես փակելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---