Աղբը ջրանցքը նետելու համար քաղաքացին կտուգանվի 20,000 դրամով՝ հասցեն հայտնաբերվել է

Աղբը ջրանցքը նետելու համար քաղաքացին կտուգանվի 20,000 դրամով՝ հասցեն հայտնաբերվել է

PanARMENIAN.Net - Քաղաքապետարանն արձագանքել է համացանցում լայն տարածում ստացած տեսանյութին, որտեղ կինը տան մոտով հոսող ջրանցքն է նետում աղբը՝ 20,000 դրամ տուգանք սահմանելով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Արդեն լայն տարածում ստացած տեսանյութի կապակցությամբ (երբ աղբը թափվում է ջրանցքի մեջ) հայտնում եմ, որ հասցեն հայտնաբերվել է և կազմվել է արձանագրություն՝ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43-րդ հոդվածի պրիմ 1 կետով: Սահմանվել է 20.000 դրամ տուգանք»,-ասվում է գրառման մեջ:

Նա նշել է նաև, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կտասնապատկվեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---