Էկվադորի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի վիզայի ՀՀ այցելել23 հունիսի 2022 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Էկվադորի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի վիզայի։ Կառավարությունն ընդունել է «Էկվադորի Հանրապետության քաղաքացիների համար ՀՀ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշումը: Ըստ դրա՝ Էկվադորի քաղաքացիները կարող են այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում։ Նշվում է, որ դա կնպաստի Հայաստանից այդ երկիր քաղաքացիների այցելությունների և զբոսաշրջության զարգացմանը, գործարար կապերի խթանմանը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի և Էկվադորի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը պայմանավորված է ՀՀ և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով: Այն նաև փոխադարձում է Էկվադորի կողմից Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման որոշմանը։ Էկվադորի կողմից միակողմանի հանված է վիզային պահանջը գրեթե բոլոր պետությունների պարագայում: ՀՀ-ն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի մի շարք երկրների, մասնավորապես՝ Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրեր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի Հանրապետության հետ: Աշխատանքներ են տարվում Պերուի հետ բոլոր անձնագրերի պարագայում վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա Կլաարը Երևանում է․ Ռուբինյանի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր Հանդիպմանը ներկա է եղել Վասիլիս Մարագոսը |