«Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի արդյունքներն ամփոփվել են23 հունիսի 2022 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի արդյունքները։ Դրա ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարներն ու պրոդուկտի նկատմամբ հետաքրքրության աճը, ծրագրերի բնապահպանական ազդեցությունը, ծրագրերի կարճատև ու երկարատև նպատակները, մոտիվացիան, ռիսկերը: Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 9 ՓՄՁ և անհատ տնտեսավարող։ «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի հաղթող տնտեսավարողներն են՝ 1. Անի Ասատրյան (ջերմատնային տնտեսություն) 1. Մկրտիչ Հովսեփյան (մեղվաբուծություն) 1. Լևոն Հակոբյան (հատապտուղների մշակություն) 1. Հրահատ Սիմոնյան (մեղվաբուծություն) 1. Խորեն Սուքիասյան (թեյերի, չրերի արտադրություն) 1. Հայկազ Գասպարյան (մեղվաբուծություն) 1. Վազգեն Մանուկյան (պարարտանյութերի արտադրություն) 1. Գրիգոր Ավետիսյան (ելակի մշակություն) 1. Սամվել Միրզախանյան (մեղվաբուծություն) «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն Ակբա բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ.-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման խթանումն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |