1 հուլիսի 2002 - 22:59 AMT
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Այսօր Երեւանում բացվել է ԱՊՀ երկրների առողջապահության ոլորտում համագործակցության խորհրդի 14-րդ նիստը: Նիստի մասնակիցները քննարկում են, մասնավորապես, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, մալարիայի կանխման, վտանգավոր ապրանքների բժշկական գնահատման հարցերը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ փոխհարաբերությունները: Նիստի մասնակիցներին ուղղված իր դիմումում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ նիստը թույլ կտա էլ ավելի խորացնել ԱՊՀ երկրների առողջապահության մարմինների միջեւ համագործակցությունը: Նրա խոսերով` դա ավելի կարեւոր է անցողիկ շրջանում, երբ փորձի փոխանակումը հնարավորություն կտա ճիշտ որոշել առողջապահության համակարգի զարգացման առաջնային խնդիրները: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: