8 ապրիլի 2009 - 19:29 AMT
Մեկ օրվա ընթացքում Հայաստանի բանկերը կորցրեցին 4,7 մլրդ դրամ
Մեկ օրվա ընթացքում Հայաստանի բանկերը կորցրեցին 4,7 մլրդ դրամ: Այդ մասին չորեքշաբթի օրը «Փոխարժեքի կարգավորման եւ հսկողության մասին» օրենքի մեջ ներկրված փոփոխությունների ներմուծմանը նվիրված մամլո ասուլիսին հաղորդել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` մեկնաբանելով մարտի 3-ին Կենտրոնական բանկի վերադարձը լողացող փոխարժեքին:

Նրա խոսքով, այս շրջանում բանկային համակարգում այնքան էլ բարենպաստ դրություն չստեղծվեց, քանի որ բանկերը կարճ տարադրամային դիրքում էին գտնվում, երբ տարադրամի հարցում բանկերի պարտականություններն ավելի շատ են, քան բանկերի կողմից ներդրված միջոցները (ակտիվները):

Ջավադյանն ավելացրել է, որ նման դիրքորոշման պատճառն այն սպասումներն են, որոնք ձեւավորվեցին երեք ամիսների ընթացքում (2008թ. դեկտեմբերից մինչեւ 2009թ. մարտ) տարադրամի արժեւորման եւ ազգային դրամի արժեզրկման հաշվով: «Ղեկավարվելով այդ սպասումներով` բանկերի ներդնողների մեծամասնությունը վերաձեւակերպեցին իրենց ներդրումները դրամայինից դոլարայինի»,- ասել է նա: Այդ կապակցությամբ ՀՀ ԿԲ նախագահը հաղորդել է, որ ստածված պայմաններում 2008թ. վերջին դրամային եւ դոլարային ներդրումների հարաբերությունը կազմել է 65%-ը 35% համապատասխանաբար: «ԿԲ որոշ քանակով դոլարի վաճառքից հետո այդ հարաբերությունը փոխվեց ի օգուտ դոլարային ներդրումների եւ փետրվարի վերջին կազմեց 70% դոլարային եւ ընդամենը 30% դրամային ներդրումներ»,- ասել է նա:

Չնայած վերը ասվածին, բանկային համակարգում իրադրությունը, Ջավադյանի կարծիքով, այսօր բարենպաստ է: «2008թ. բանկերի ստացած եկամուտը կազմեց 27 մլրդ դրամ, եւ քանի որ մոտ ժամամակներս դրամի արժեզրկում չի սպասվում, ապա դժվար թե նրանք լրացուցիչ կորուստներ ունենան»,- ավելացրել է Կենտրոնական բանկի ղեկավարը: