ՀՀ-ում «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնաճյուղ կհիմնվի

ՀՀ-ում «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնաճյուղ կհիմնվի

PanARMENIAN.Net - Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու նպատակով Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնաճյուղ։

Կենտրոնը «Հալալ» սերտիֆիկացում է իրականացնում ստորև ներկայացվող արտադրանքի և ծառայությունների՝ ներառյալ առևտրի և հանրային սննդի համար. միս, մսամթերք, թռչնամիս, ձու, ձուկ, ձկնեղեն, կաթ և կաթնային արտադրանք, հացաբուլկեղեն և հրուշակեղեն, սննդային հավելումներ և այլ սննդամթերք, առողջապահություն և օծանելիք, կոսմետիկական միջոցներ, զբոսաշրջություն, սպա ծառայություններ, վարսահարդարում, ֆիտնես, տաքսի ծառայություններ։

Կենտրոնի հետ համագործակցությունը տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի հայրենական արտադրանքն արտահանել դեպի արևելյան շուկա և ունենալ նոր գործընկերներ։

«Հալալ» կենտրոնը գործունեություն է ծավալում 2002-ից և, իսլամական շուկայից բացի, գործընկերային հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի արտադրողների հետ։ Ներկայումս ավելի քան 40 ընկերություն Կենտրոնի միջոցով իր արտադրանքն արտահանում է Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Բահրեյն, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Իրանի Իսլամական Հանրապետություն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---