ՍԱՏՄ ղեկավարն Արմավիրում ծանոթացել է այգիների բուսասանիտարական վիճակին

ՍԱՏՄ ղեկավարն Արմավիրում ծանոթացել է այգիների բուսասանիտարական վիճակին

PanARMENIAN.Net - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն այցելել են Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու այգիների բուսասանիտարական իրավիճակին և հողօգտագործողների կողմից իրականացվող աշխատանքներին:

Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է մարզի տարբեր համայնքներում դեղձի, խաղողի, ծիրանի մշակությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններում բույսերի հիվանդությունների դեմ պայքարի մեխանիզմներին:

Գեորգի Ավետիսյանը լսել է նաև մարզի ֆերմերների և գյուղացիների առաջարկություններն ու մտահոգությունները և պատրաստակամություն հայտնել ՍԱՏՄ գործառույթների շրջանակում մասնագիտական աջակցություն ցուցաբերել:

Նա հորդորել է հողօգտագործողներին մշտական կապի մեջ գտնվել ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների հետ և պատշաճ իրականացնել ինչպես բույսերի պաշտպանության, այնպես էլ ագրոտեխնիկական բոլոր միջոցառումները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---